Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բրենտֆորդին»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Խաղի միակ գոլը 64-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց «Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնը։
Այս խաղից հետո «կաչաղակները» և «մեղուները» նույնքան միավոր են վաստակել՝ 6-ական։