Իսպանական Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում «Վալենսիան» ընդունել էր «Ատլետիկոյին»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
«Վալենսիայի» կազմում գոլերը խփեցին Ուգո Դուրոն՝ 5-րդ և 34-րդ րոպեներին, իսկ Խավիեր Գուերան՝ 54-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Վալենսիան» իր ակտիվում ունի 9 միավոր, իսկ «Ատլետիկոն»՝ 7։