ԱՊԼ 5-րդ տուրում «Ֆուլհեմը» ընդունել էր «Լութոնին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
Այս խաղից հետո «Ֆուլհեմը» 7 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Լութոնը» միավոր չունի և եզրափակում է աղյուսակը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ասթոն Վիլան» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
Այս խաղից հետո «Ասթոն Վիլան» 9 միավորով 7-րդն է, իսկ «Քրիսթալ Փելասը» 7 միավորով՝ 8-րդ: