«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստների խաղն այս մրցաշրջանում։
«Ջոն Թերին, Ֆրենկ Լեմպարդը, Դիդյե Դրոգբան նույնպես ժամանակին երիտասարդ են եղել: Դուք կարող եք դա ավելի լավ իմանալ, քան ես, բայց դա բոլորովին այլ մակարդակի ճնշում է: Սա այն «Չելսին» չէ, որը ես տեսել եմ «Տոտենհեմում» և «Սաութհեմփթոնում» աշխատելիս: Ավելի վատ կամ ավելի լավ․․․ Ես դրա մասին չեմ խոսում։
Ես հասկանում եմ, որ ներկայիս գործընթացը լիովին տարբերվում է այն ամենից, ինչ եղել է նախկինում։ Որովհետև հիմա մենք այլ մոտեցում ունենք խաղի նկատմամբ, տարբեր փիլիսոփայություններ ու գաղափարներ։ Եվ մենք, իհարկե, երիտասարդ թիմ ունենք: Մենք շատ տաղանդավոր խաղացողներ ունենք, որոնց ժամանակ է պետք իրենց դրսևորելու համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: