«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հետ խոսել է անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Յամալն առանց վարանելու մերժել է Գվարդիոլայի առաջարկը։ Նշվում է, որ նա ցանկանում է հաջողության հասնել կատալոնական ակումբում։
16-ամյա Յամալը «Բարսելոնայի» սան է։ Նա հիմնական թիմում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Նա անցկացրել է 5 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։
























































