«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտերի» հետ կայանալիք հանդիպման մասին։
«Ինձ չի հետաքրքրում, թե անցյալում ինչ է եղել։ Դա նշանակություն չունի։ Ինձ չեն հետաքրքրում նախորդ դերբիներում կրած պարտությունները։ Մտածում եմ վաղվա օրվա մասին։ Ինձ հետաքրքրում է, որ թիմը կարողանա լուծումներ գտնել, իր ֆուտբոլը խաղա և մրցակցին բարդ դրության մեջ դնի», — Պիոլիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
«Ինտեր» — «Միլան» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։