«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Կալում Ուիլսոնը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2025 թվականը։
«Ուրախ եմ երկարաձգել իմ պայմանագիրը։ Սա ֆանտաստիկ ֆուտբոլային ակումբ է, որը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և ես շատ ուրախ եմ իմ ապագան նվիրել այս նախագծին: Կարծում եմ, որ այս քաղաքում այս երկրպագուների հետ լինելն այն է, ինչի մասին շատ խաղացողներ երազում են, ուստի ես անհամբեր սպասում եմ ակումբում խաղալու հաջորդ տարիներին»,- Ուիլսոնի խոսքերն է մեջբերում «Նյուքասլի» պաշտոնական կայքը:
Ուիլսոնը «կաչաղակներին» միացել է 2020/2021 մրցաշրջանում։ Այս ընթացքում 31-ամյա հարձակվողը «Նյուքասլի» կազմում մասնակցել է 79 հանդիպման, որոնցում դարձել է 40 գոլի հեղինակ։ Ներկայում անգլիացին Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ակումբի լավագույն ռմբարկուների ցանկում 5-րդն է։