Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի դոպինգ թեստի հետ կապված իրավիճակի մասին։
«Խաղադաշտից դուրս մենք բավականին հանգիստ ենք։ Ցավում եմ Պոգբայի հետ կապված իրավիճակի համար, բայց ոչինչ ավելացնել չեմ կարող, և ճիշտ է սպասել գործընթացի ավարտին։ Սպասենք մինչև դատավարության ավարտը, իսկ հետո կարող եմ ասել, թե ինչ կփոխվի Յուվեի համար։ Մենք պետք է կենտրոնանանք նրանց վրա, ովքեր ունենք։ Պոգբան վնասվածքից հեոտո ամեն ինչ արել է հաջողության հասնելու համար, բայց, ցավոք, այս պահին ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում: Նա դեռ տարբերվում է մյուս խաղացողներից»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Corriere Dello Sport-ը։