«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ կապված իրավիճակի մասին, որը հեռացվել է թիմի հետ մարզումներից։
Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում «Արսենալից» կրած պարտությունից հետո (1:3) Տեն Հագը, մեկնաբանելով Սանչոյի բացակայությունը խաղի հայտացուցակից, ասել է, որ նման որոշում է կայացրել մարզումների ժամանակ Սանչոյի վատ ելույթների պատճառով։ Նույն օրը երեկոյան անգլիացին պատասխանել է սոցիալական ցանցերում. «Ես վաղուց քավության նոխազ եմ, և դա արդար չէ»։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստը հրաժարվել է ներողություն խնդրել տան Հագից և այդ պատճառով հեռացվել է թիմից։
«Կարծում եմ՝ այս հարցում արդեն ամեն ինչ ասված է։ Մենք ուժեղ կազմ ունենք, թիմը լավ տրամադրված է խաղին:
Մրցաշրջանի ընթացքում երբեմն տհաճ իրավիճակներ են առաջանում։ Ֆուտբոլիստները վնասվածքներ են ստանում կամ դուրս են գալիս թիմից այլ պատճառներով: Իմ աշխատանքը ակումբում չափանիշներին հետևելն է: Եթե անձնակազմի անդամներից կամ խաղացողներից որևէ մեկը հատում է սահմանագիծը, ակնհայտ է, որ նրա հետ պետք է վերաբերվել առավելագույն խստությամբ»,- մարզչի խոսքերն է փոխանցում Mirror-ը։