«Աստոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը մեկնաբանել է Բոլիվիայի նկատմամբ տարած հաղթանակը ԱԱ-2026-ի ընտրական խաղում և ընդգծել թիմի ավագ Լիոնել Մեսսիին, որը մնացել է ազգային թիմում՝ չնայած վնասվածքին և որդու ծննդյան օրվան:
Սեպտեմբերի 13-ի գիշերը (Երևանի ժամանակով) Արգենտինան արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթեց Բոլիվիային։ Մեսսին միկրովնասվածքի պատճառով չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում, սակայն խաղին հետևել է պահեստայինների նստարանից և բաց է թողել որդու՝ Մատեոյի ծննդյան օրը։
«Ինչպե՞ս Արգենտինան հասավ այդքան հարմարավետ հաղթանակի: Սպորտային քաղց։ Եվ նույն նավապետը, որը կարող էր տուն գնալ, բայց որոշել էր մեզ ուղեկցել։ Սա ստիպում է մեզ հպարտանալ, որ նա շարունակում է զգալ ազգային թիմը, որ սիրում է մեզ և օգնում մեզ նույնիսկ խաղադաշտից դուրս»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































