Մարտին Էդեգորը մոտ է «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ։
«Արսենալի» եւ ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները դրական ընթացք ունեն։ Խոսքը 4 տարվա պայմանագրի մասին է։
Նշվում է նաեւ, որ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Բեն Ուայթի հետ։ «Զինագործները» նախատեսում են բանակցություններ սկսել մի քանի շաբաթվա ընթացքում: