Խավիեր Տեբասը գնահատել է իսպանական ակումբների աշխատանքը տրանսֆերային շուկայում անցած ամառ։
«Մենք ամենից քիչն ենք ծախսել։ Եվ մենք կարող ենք շարունակել ասել, որ մենք աշխարհի լավագույն լիգան ենք։
Եթե մենք ունենայինք Իտալիայի նման օրենք, որտեղ արտասահմանցիների աշխատավարձերի հարկերը կրկնակի կրճատվում են, մեզ համար ավելի հեշտ կլիներ նոր խաղացողների ձեռք բերել։
Այո, մենք ավելի քիչ ծախսեցինք, քան Բունդեսլիգան։ Գործոններից մեկն այն է, որ մեր հզոր ակումբները գնումներ չէին կատարում նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարիներին, մինչդեռ Գերմանիայում արտասովոր բան տեղի ունեցավ Քեյնի տրանսֆերի հետ:
Ես չէի ղեկավարի լիգան փող կորցնող տնտեսական մոդելով: Նման մի բանի միջով արդեն անցել ենք 2008-ից 2013 թվականներին։ Մեր մոդելը պաշտպանում է նաև այն ակումբներին, որոնք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ չեն՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Աթլետիկ», «Օսասունա»:
Եթե մեր մոդելը անշահավետ լիներ, մեր թոփ-ակումբները կկորցնեին ազգային մրցունակությունը։ Բայց մենք վերահսկում ենք բոլոր ծախսերը»,-Լա լիգայի նախագահի խոսքերն է փոխանցում AS-ը:
























































