«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը 33-ամյա պաշտպան Կայլ Ուոքերի հետ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Հիշեցնենք, որ անցած ամառ Ուոքերը մոտ էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն։
«Շատ ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու համար: Իմ ապագան կապված է «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինձ համար սա լավագույնն է, ինչ կարող է լինել։
Ես վայելել եմ այս ֆանտաստիկ ակումբում վերջին վեց տարիների յուրաքանչյուր պահը: Մենք հիանալի մարզիչ ունենք, ես հիանալի թիմակիցներ ունեմ, իսկ մեր երկրպագուները լավագույնն են: Ես աջակցություն եմ զգում բոլոր առումներով»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։