Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին խզել է պայմանագիրը շվեյցարական «Սիոնի» հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ իտալացու վերադարձով հետաքրքրված է թուրքական «Ադանա Դեմիրսփոր» ակումբը։
Հիշեցնենք, որ 32-ամյա Բալոտելլին «Սիոնի» խաղացող է դարձել 2022 թվականի օգոստոսին՝ տեղափոխվելով թուրքական «Ադանա Դեմիրսփոր» ակումբից։ Իտալացի հարձակվողը շվեյցարական ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։
























































