«Ունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է «Յուվենտուսից» հեռանալու մասին։
«Յուվենտուսի մարզիչը մի քանի սուտ պատմություն է պատմել։ Ակումբն ինձ ամիսներ առաջ չի տեղեկացրել համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին։
Մայիսին ես ասացի ակումբին, որ պատրաստ եմ մնալ 5-րդ կամ 6-րդ փոխարինողի դերում՝ օգնելու երիտասարդ խաղացողներին»,- Բոնուչիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: