Իսպանական «Սևիլիայի» խաղացող Սուսոն խոսել է Սերխիո Ռամոսի մասին։ Իսպանացի պաշտպանը վերադարձել է հարազատ թիմ։
«Մենք բոլորս նրան շատ լավ ենք ճանաչում: Ես նրա հետ հանդիպել եմ ազգային հավաքականում, և նա հիանալի տղա է: Մոնտեկաստիլոյում, երբ լսեցի այդ մասին, երկու-երեք հաղորդագրություն ուղարկեցի նրան, և նա պատասխանեց, որ ուզում է տեղափոխվել այստեղ։ Դա հիանալի կլինի թիմի համար։ Նրա փորձի շնորհիվ, երբ հետ ես նայում ու տեսնում Սերխիո Ռամոսին, ամեն ինչ այլ կերպ է լինում»,- Սուսոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































