«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ի լրագրող Մայք Կիգանը։
22-ամյա ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին Բաթումի «Դինամոյից»: Տրանսֆերի գումարը կազմել է 13,3 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: Transfermarkt-ը Կվարացխելիային գնահատում է 85 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։