«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին։
«Ես դեռ շատ բան ունեմ սովորելու Գվարդիոլայից։ Ինձ շատ է դուր գալիս, թե որքան զգայուն է նա աշխատում մեր թիմի յուրաքանչյուր խաղացողի հետ: Գվարդիոլան փորձում է բարելավել խաղացողի որակները։
Մենք տեսնում ենք, թե որքան հանգիստ է ցանկացած խաղացող, երբ գնդակով է։ Մեզանից ոչ ոք չի վախենում տիրել գնդակին։ Սա «Մանչեսթեր Սիթին» դարձնում է իսկապես յուրահատուկ ակումբ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը:
Գվարդիոլը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել ամռանը՝ 90 միլիոն եվրոյի դիմաց: