Ռուդի Ֆյոլերը չի գլխավորի Գերմանիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ֆյոլերը ժամանակավորապես ստանձնել էր Գերմանիայի հավաքականի ղեկը Հանս-Դիտեր Ֆլիկի հրաժարականից հետո։ Նրա գլխավորությամբ Բունդեսթիմը 2։1 հաղթել էր Ֆրանսիային։
Նշվում է, որ 63-ամյա Ֆյոլերը կվերադառնա Գերմանիայի հավաքականի մարզական տնօրենի պաշտոնին, իսկ Գերմանիայի ֆուտբոլի միության (DFB) ղեկավարները կբանակցեն Յուլիան Նագելսմանի հետ։
























































