Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Ուկրաինայի հետ խաղից առաջ մեկնաբանել է ազգային հավաքականի խաղը։
«Բեռլինից հետո ինչ-որ բան փոխվեց.․․ Մենք երկու անգամ դուրս մնացինք Աշխարհի առաջնության խմբային փուլից, երկու անգամ էլ ընդհանրապես չմասնակցեցինք ԱԱ-ին։
Կարծում եմ՝ խնդիրները կապված են և՛ ադմինիստրացիայի, և՛ տեխնիկական խնդիրների հետ։ Մենք պետք է ուժեղացնենք իտալական ֆուտբոլը»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Il Messaggero-ն։
Իտալիան ու Ուկրաինան կխաղան այսօր՝ սեպտեմբերի 12-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։