«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կվերսկսի մարզումներն ընդհանուր խմբում։
«Հանգստյան օրերին նա անհատական մարզումներ է անցկացրել, թիմն ունեցել է ազատ օրեր։ Սպասվում է, որ այսօր նա կսկսի աշխատել իր թիմակիցների հետ»,- Sport Express-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Զախարյանը հիվանդության պատճառով բաց էր թողել թիմի մի քանի մարզում։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից»: 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկու հանդիպման։
Հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոսյեդադը» կանցկացնի սեպտեմբերի 17-ին Մադրիդի «Ռեալի» դեմ:
























































