Սեբաստիան Լեդուրը, որը ներկայացնում է հարձակվող Ռոմելու Լուկակուի շահերը, խոսել է այն դժվարությունների մասին, որոնք ուղեկցել են իր հաճախորդի՝ նոր ակումբ («Ռոմա») տեղափոխվելուն։
«Ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում անհնար էր քննարկել վարձակալության հարցը: Առաջին հերթին «Չելսիի» սեփականատերերը վերջնական լուծում էին փնտրում, ցանկանում էին վաճառել ֆուտբոլիստին։ Իսկ բանակցություններում իրական փոփոխություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի ակումբները մտան միջազգային շուկա:
Նրանք այնքան բարձր նշաձող դրեցին եվրոպական ակումբներին և մասնավորապես «Չելսիին» առաջարկած գումարների առումով, որ եվրոպական մյուս թիմերի համար չափազանց դժվար դարձավ։
Մի կողմից ակումբը պատրաստ էր վաճառել խաղացողին, մյուս կողմից՝ ցանկություն կար առավելագույն գումարը ստանալու, և, ակնհայտորեն, միայն սաուդցիներն էին ունակ վճարելու այն։ Իսկ Լուկակուն շատ հստակ մտադրություն ուներ մնալ Եվրոպայում»,- Լեդուրի խոսքն է մեջբերում RTL-ն։
























































