«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հրաժարվել է գլխավորել Նորվեգիայի կանանց ազգային հավաքականը։ Մասնագետը խոստովանել է, որ կցանկանար մի որոշ ժամանակ վայելել հանգիստ կյանքը, իսկ հետո ևս մեկ հնարավորություն ստանալ տղամարդկանց ֆուտբոլում, նախքան նման մարտահրավերի դիմելը։
«Ես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ խոսել եմ կանանց թիմում աշխատելու մասին: Նրանք ինձ մարզչական պաշտոն են առաջարկել, բայց ես դեռ պատրաստ չեմ դրան։ Ես չեմ ուզում իրավիճակի պատանդը դառնալ, ինչպես Ստոլե Սոլբակենը՝ դուստր ընտրել, թե ոչ:
Բացի այդ, կցանկանայի գոնե մեկ անգամ ևս աշխատել տղամարդկանց թիմի կամ ակումբի հետ, դա միանշանակ է։ Հետագայում չեմ բացառում, որ կընդունեմ այս մարտահրավերը, քանի որ ֆուտբոլասեր եմ, բայց դեռ ոչ։ Ես ունեմ հիանալի ընտանիք, երեխաներ, ովքեր իմ ուշադրության կարիքն ունեն, և հիմա անում եմ հենց այն, ինչ ուզում եմ։ Բացի այդ, հաճելի է գալ մարզադաշտ և դիտել հանդիպումներ՝ առանց նյարդայնանալու կամ արդյունքի համար անհանգստանալու»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում NRK-ն։