Դարպասապահ Մայք Մեյնանը կարող է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ։ Ակումբի ղեկավարությունը գոհ է դարպասապահի խաղից և պատրաստ է նրան նոր աշխատանքային պայմանագիր առաջարկել։
Todofichajes-ի համաձայն՝ ռոսոներիները նոր պայմանագիր են պատրաստել 28-ամյա խաղացողի համար, որը ուժի մեջ կլինի մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը։
Մայքի աշխատավարձը կավելանա տարեկան մինչև 4,5 միլիոն եվրո։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Մենյանն անցկացրել է երեք հանդիպում, որոնցում բաց է թողել երկու գնդակ։ Դարպասապահը միլանյան թիմում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։