«Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն առաջնային տրանսֆերային նպատակն է Մադրիդի «Ռեալի» համար, որը մտադիր է ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ Դեյվիսն այժմ հրաժարվում է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ։ Իր հերթին, «Ռեալը» դեռ կոնկրետ գործողություններ չի ձեռնարկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ պաշտպանի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո:
























































