Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է ազգային հավաքականում իր նորամուտը: Եվրո-2024-ի ընտրական խաղում իտալացիները ոչ-ոքի խաղացին Հյուսիսային Մակեդոնիայի հետ (1-1):
«Թիմը արժանապատիվ խաղ ցուցադրեց: Մենք չթողեցինք մրցակցին շատ բան անել, բայց մենք շտապում էինք փոխանցումներ կատարելիս, երբ ժամանակ ու տարածություն ունեինք դրա համար:
Մենք պետք է ուսումնասիրենք այս խաղը և փորձենք բարելավել մեր խաղը։
Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, քանի որ նրանք պաշտպանվում էին հինգով, մենք կարող էինք ավելի հեշտ հաղթահարել նրանց պաշտպանությունը: Բայց խաղադաշտի նման վիճակը․․․ նման խաղադաշտում անհնար է որակյալ փոխանցում կատարել»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։