Ա Սերիայի գլխավոր տնօրեն Լուիջի Դե Սիերվոն կիսվել է Իտալիայի առաջնության մասին իր կարծիքով.
«Մեր լիգան ամենահետաքրքիրն է Եվրոպայում: Եթե խաղադաշտում վերլուծեք արդյունքները, նայեք խփած գոլերի քանակին, ապա մենք ամենադիտարժանն ենք։
Ոչ ոք չի գերիշխում առաջնությունում: Առաջնությունը կենդանի է, անկանխատեսելի, մինչդեռ ամենուր միշտ հաղթում են նույն հին անունները»,- Դե Սիերվոյի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
Երեք տուրից հետո Իտալիայի առաջնության առաջատարներն «Ինտերն» ու «Միլանն» են՝ 9 միավորով։