«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», հայտնել է, որ մոտ է եղել Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն։
«Թոմաս Տուխելը զանգահարեց ինձ։ Ես մոտ էի Մյունխեն գնալուն. երբ մարզիչը, ում գլխավորությամբ շատ չես խաղացել, ասում է, որ ցանկանում է, որ դու իր թիմում լինես, դա լավ զգացողություն է: Բայց ցավալի հանգամանքների պատճառով, ինչպիսին է Կուրտուայի վնասվածքը, ես հնարավորություն ունեցա խաղալու «Ռեալում»: Երբ քեզ նման թիմ է կանչում, պետք չէ երկու անգամ մտածել»,- Արիսաբալագայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում իսպանացի դարպասապահը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29 հանդիպման՝ դրանցում բաց թողնելով 33 գոլ և 8 անգամ դարպասն անառիկ պահելով:
























































