Goal առցանց պարբերականը ներկայացրել է 2023 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտների թարմացված վարկանիշը։
Մրցանակի գլխավոր հավակնորդը մնում է «Ինտեր Մայամիի» ներկայիս և ՊՍԺ-ի նախկին հարձակվող, աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդն է։ Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ում Մեսսիի նախկին խաղընկեր Կիլիան Մբապեն։
Լավագույն 10-նյակն այս տեսքն ունի՝
1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ, ամռանը տեղափոխվեց «Ինտեր Մայամի»)
2. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
5. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
6. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
7. Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի», ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա»)
8. Վիկտոր Օսիմեն («Նապոլի»)
9. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»)
10. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)
























































