«Ֆիորենտինան» կարճ հրաժեշտ է տվել թիմից հեռացած ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինին։
«Հաջողություն, Կոկո»,- գրել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերից մեկում։
«Ֆիորենտինան» երեկ հայտարարել է, որ Կոկորինը կտեղափոխվի «Արիս»։ Նախորդ մրցաշրջանում ռուս ֆուտբոլիստը հանդես է եկել կիպրական ակումբում և մրցաշրջանի վերջում դարձել թիմի լավագույն ռմբարկուն: Կոկորինը ներքին առաջնությունում «Արիսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։ 32-ամյա հարձակվողը ճանաչվել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն խաղացող, իսկ «Արիսը» դարձել է Կիպրոսի չեմպիոն։ Ամռանը Ալեքսանդրը վերադարձել է «Ֆիորենտինա»։
Կոկորինը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել նաև «Զենիթում», «Սոչիում» և Մոսկվայի «Սպարտակում»: