Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային գավաթի 2023 թվականի վիճակահանությունը, որի արդյունքներով Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» իմացել է իր մրցակցին։
Մրցաշարի կիսաեզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Լեոն» (Մեքսիկա)-«Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ։
Ակումբային ԱԱ-ում իրենց մեկնարկային հանդիպումը կանցկացնեն նաև Սաուդյան «Ալ-Իթիհադը» և Նոր Զելանդիան ներկայացնող «Օքլենդ Սիթին»․ այս դիմակայության հաղթողը կխաղա Սաուդյան «Ալ-Ահլիի» հետ։
Երկրորդ կիսաեզրափակչի իրենց տեղի համար համար կպայքարեն նաև արգենտինական «Բոկա Խունիորսը» և բրազիլական «Պալմեյրասը». այս դիմակայության հաղթողը կհանդիպի Լիբերտադորեսի գավաթակրի հետ, որի եզրափակիչում կխաղան բրազիլական «Ինտերնասիոնալը» և «Ֆլումինենսեն»։