Իսպանիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Վիլդան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց կանանց աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Իսպանացիները փլեյ-օֆֆում հաղթեցին այնպիսի թիմերի, ինչպիսիք են Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և Անգլիայի հավաքականները։
Վիլդան ութ տարի (2015 թվականից) մարզել է Իսպանիայի կանանց հավաքականը։ 42-ամյա մասնագետից բաժանվելու ամենահավանական պատճառը RFEF-ի ղեկավար Լուիս Ռուբիալեսի գործողություններին աջակցությունն է, ով մրցանակաբաշխության ժամանակ համբուրել է ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին։
Հիշեցնենք, որ Ռուբիալեսը սեքսիստական սկանդալի մեջ է ընկել կանանց աշխարհի գավաթի հաղթողների մրցանակաբաշխության ժամանակ: Սոցցանցերում մեկնաբանելով այս դրվագը՝ Հերմոսոն ընդգծել է, որ իրեն դուր չի եկել այն, ինչ արել է Ռուբիալեսը։ Միջադեպը բուռն քննարկումների տեղիք է տվել ֆուտբոլային հանրության շրջանում։ Ինքը՝ Ռուբիալեսը, հայտարարել է, որ «դա մի պահ էր, երբ երկու ընկերներ հաղթանակ էին տոնում»։
























































