«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելլին կիսվել է Լուչանո Սպալետիի՝ «Սկուադրա Աձուրայի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին իր կարծիքով։
«Այժմ Միստերն է մեր գլխավոր մարզիչը, և մենք բոլորս ցանկանում ենք ավելի լավ ճանաչել նրան: Սպալետին պատմել է, թե ինչ հպարտություն է խաղալ ազգային հավաքականում։ Նրա ելույթը չափազանց զգացմունքային էր. մենք արդեն պատկերացում ունենք, թե ինչ է ուզում տեսնել Միստերը ֆուտբոլի խաղադաշտում, և մենք պետք է խստորեն հետևենք նրա հրահանգներին։ 4-3-3-ը հիմնական սխեման է, որն օգտագործում է Սպալետին, այնպես որ, եթե մեզ անհրաժեշտ լինի վերահսկել խաղի ընթացքը և բարձր պրեսինգի դիմել, դուք դա կտեսնեք»,- Լոկատելիի խոսքերն է մեջբերում Pazzi di Fanta-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Սեպտեմբերի 12-ին Իտալիայի ընտրանին կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ։