«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Արգենտինայի հավաքականի հավաքին՝ մասնակցելու ԱԱ-2026-ի որակավորման խաղերին, հայտնում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերին Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու հանդիպում կանցկացնի։ Արգենտինացիները կհանդիպեն Էկվադորի և Բոլիվիայի ազգային հավաքականների հետ։ Ընտրական խաղերը կանցկացվեն համապատասխանաբար սեպտեմբերի 8-ին և 12-ին։
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքական է հրավիրել 32 ֆուտբոլիստի։
























































