IDBANK Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» Աբովյանի մարզադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեվին։ Երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Սարգիս Մեթոյանը վրիպեց նպաստավոր դիրքից։
65-րդ րոպեին Վիլելան առաջ մղեց տանտերերին, երեք րոպե անց Օտուբանջոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 75-րդ րոպեին տանտերերը մոտ էին 3-րդ գնդակը խփելուն, սակայն Էդմոն Մովսիսյանը դարպասային գծի վրա ձեռքով խաղաց ու հեռացվեց խաղադաշտից, իսկ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Օտուբանջոն։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 11 միավորով առաջատարն է։ «Վեստ Արմենիան» միավոր չունի։