«Պարի Սեն Ժերմենի» ձախ եզրային կիսապաշտպան Ջեյդի Գասաման տեղափոխվել է «Շեֆիլդ Ուենսդեյ»: Այս մասին հայտնում է ակումբի կայքը։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվել։
19-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Մավրիտանիայում։ 2019 թվականին նա «Բրեստի» ակադեմիայից տեղափոխվել է ՊՍԺ համակարգ։
2022 թվականի մայիսին նա անցկացրել է իր առաջին և առայժմ միակ հանդիպումը ՊՍԺ-ի հիմնական թիմի կազմում։ Նախորդ մրցաշրջանում Գասաման վարձավճարով հանդես է եկել բելգիական «Էուպենում», որտեղ 20 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։























































