Հայաստանի հավաքականի անդամ Սոլոմոն Ուդոն մոտ է «Կասպի» տեղափոխվելուն, հայտնում է Meta-ratings.kz-ը։
Նախկինում 28-ամյա կենտրոնական կիսապաշտպանն արդեն հանդես է եկել Ղազախստանում՝ պաշտպանելով «Շախտյորի» ու «Ատիրաուի» գույները։
Անցած տարի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էին «Ակտոբեն» և ՌՊԼ-ն ներկայացնող «Պարի Նիժնի Նովգորոդը», սակայն Ուդոն որոշեց միանալ «Արարատ-Արմենիայում»։
Ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում։