«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Ինտեր»։
Calciomercato-ն տեղեկացնում է, որ միլանյան ակումբը չի նվազեցրել իր հետաքրքրությունը 25-ամյա սերբ կիսապաշտպանի նկատմամբ։
Տրանսֆերին կարող են նպաստել Միլինկովիչ-Սավիչի և «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտայի միջև առկա ջերմ հարաբերությունները։
Իտալիայի Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։