«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պարտավորվել է բաժանվել ութ խաղացողներից:
Խոսքը պաշտպաններ Կլեման Լանգլեի, Սերժինյո Դեստի, Էրիկ Գարսիայի, կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսյեի, Պաբլո Տորեի, Նիկո Գոնսալեսի, ինչպես նաև հարձակվողներ Ֆերան Տորեսի և Ալեքս Կոլյադոյի մասին է։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ջավի Միգելը։
Պաբլո Տորեն վարձավճարով մեկ այլ թիմ կտեղափոխվի՝ փորձ ձեռք բերելու համար, ակումբը պատրաստ է պահել Գարսիային, բայց կվաճառի նրան, եթե լավ առաջարկ ստանա:
Մյուս բոլոր խաղացողներից «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել լիարժեք հիմունքներով՝ ֆինանսական վիճակը օպտիմալացնելու համար։ Եվ առաջին հերթին թիմը հրաժեշտ կտա բարձր աշխատավարձ ստացող Լենգլեին ու Դեստին:
























































