Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է մադրիդցիների քամբեքների հաջողության գաղտնիքի մասին։
«Շատ հաճախ դա հոգեբանական գործոնով է պայմանավորված: Երբ դա կրկնվում է բազմիցս, վստահությունն աճում է, և թիմը հավատում է դրան: Դուք գիտեք, որ եթե դիմադրեք, ապա հանդիպման ժամանակ փոխհատուցման հնարավորություն կլինի։ Թիմակիցները նույն մտածելակերպն ունեն, չեն հանձնվում։ Ամեն ինչ հնարավոր է, և մենք երբեք դուրս չենք գալիս խաղից:
Մրցակիցները գիտեն, որ մենք միշտ վերադառնում ենք, նույնիսկ եթե պարտվենք։ Մենք խաղի մեջ ենք, քանի դեռ մրցավարը չի հնչեցրել եզրափակիչ սուլիչը: Սա հատկապես նկատելի էր նախորդ մրցաշրջանում։ Երբ մենք պարտվում ենք, մեկ գոլը կամ մեկ պահը կարող է փոխել խաղի ընթացքը, նույնիսկ եթե մրցակիցն ավելի ուժեղ է։
Նրանք գիտեն, որ կարող են կորցնել ամեն ինչ, քանի որ նախկինում նման բաներ եղել են։ Մրցակցի խաղը փոխվում է, ճնշում են զգում ու սկսում իրենց համար անսովոր բաներ անել։ Իսկ երբ «Բեռնաբեուն» արթնանում է, բարձրանում է, դառնում է լրացուցիչ խաղացող»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































