«Սպորտինգի» նախկին եզրային պաշտպան Էկտոր Բելյերինը կդառնա «Բետիսի» խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերի միջեւ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայնեցվել են հիմնական մանրամասները, ստորագրվել են փաստաթղթերը։ Կողմերը բանակցում էին մարտ ամսից։ Ամբողջական տեղափոխության համար մնում է սպասել պաշտոնական հայտարարությանը։
Բելյերինը «Բետիսի» սան է։ Նա ակումբում հանդես է եկել 2021-2022 թվականներին։ 2022/2023 մրցաշրջանում Էկտորը հանդես է եկել «Բարսելոնայում» և պորտուգալական «Սպորտինգում»։
























































