Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է 2014 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից» «Ռեալ» տեղափոխվելու ակնկալիքների մասին։
«Երբ ժամանեցի Մադրիդ, մտածեցի. «Հուսով եմ, որ կարող եմ տիտղոսներ նվաճել և հաղթել Չեմպիոնների լիգան: Ես շատ բան էի սպասում, բայց ոչ սա։ Եկել էի այնպիսի մեծ ակումբից, ինչպիսին «Բավարիան» է՝ երկար տարիներ խաղալու, իմ տեղը զբաղեցնելու, ակումբի հետ լավ հարաբերություններ ունենալու, իմ որակները ցուցադրելու գաղափարով»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպանը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, հինգ անգամ դարձել Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, երեք անգամ՝ Իսպանիայի առաջնության։ Ընդհանուր առմամբ, Կրոսը «սերուցքայինների» հետ մինչ այժմ նվաճել է 20 գավաթ։
























































