Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է իսպանացի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին։
«Բոլոր խաղացողներն էլ լավն էին: Ես գիտեմ, որ մարդիկ խոսում են Ռոնալդուի հետ իմ հնարավոր լարված հարաբերությունների մասին, բայց ես երբեք որևէ խնդիր չեմ ունեցել որևէ մեկի հետ։ Չեմ կարծում, որ երբևէ որևէ մեկի հետ վիճել եմ։ Նույնիսկ դժվարին պահերին հանդերձարանում լավ էր։ «Ռեալում» ժամանակը լավ էր անցնում»,- Բեյլի խոսքերն է մեջբերում The Times-ը:
33-ամյա Բեյլը Մադրիդում հանդես է եկել 2013-2022 թվականներին: Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 258 խաղում Բեյլը խփել է 106 գոլ և կատարել 58 գոլային փոխանցում։ Ուելսցին կարիերան ավարտեց 2023 թվականի սկզբին։
38-ամյա Ռոնալդուն եղել է Մադրիդի «Ռեալի» խաղացող 2009-2018 թվականներին։ Այս ընթացքում պորտուգալացին 438 խաղում խփել է 450 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում։ Այժմ Կրիշտիանուն հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում»:
























































