Գարեթ Բեյլը հայտարարել է, որ չի զղջում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար։
Ուելսցին Մադրիդ է տեղափոխվել 2013 թվականին «Տոտենհեմից» 100 միլիոն եվրոյի դիմաց: Իսպանական ակումբի հետ նա 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, սակայն վերջին մրցաշրջաններում քիչ է խաղացել Մադրիդի «Ռեալի» կազմում։
«Բոլոր խաղացողներն էլ լավն էին: Ես գիտեմ, որ մարդիկ ամենատարբեր բաներ են ասում, բայց ես երբեք որևէ խնդիր չեմ ունեցել որևէ մեկի հետ:
Չեմ կարծում, որ երբևէ որևէ մեկի հետ կռվի բռնվել եմ այնտեղ։ Նույնիսկ հանդերձարանում դժվար պահերին ամեն ինչ լավ էր։
Անկեղծ ասած, ես շատ էի վայելում «Ռեալում» անցկացրած ժամանակը, բացի որոշ պահերից, երբ խաղադաշտում հեշտ չէր:
Ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ճիշտ որոշում եմ կայացրել»,- The Times-ին տված հարցազրույցում ասել է նախկին ֆուտբոլիստը։
























































