Ժերար Պիկեն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշումը։
«Ես հենց սկզբից մտածում էի, որ նա կտեղափոխվի «Ինտեր Մայամի»: Բայց նրան աստղաբաշխական գումարներ էին առաջարկում, և կար նաև «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը, որը, կարծում եմ, նա դիտարկում էր։
Բայց ես կարծում եմ, որ ամենաբնական տարբերակը ԱՄՆ շուկան բացելն էր։ Մայամիում շատ լատինաամերիկացիներ կան, հեշտ կլինի հարմարվելը, այնտեղ կյանքը լավ է, և դա կօգնի MLS-ի աճին:
Կարծես՝ նրա համար դժվար էր վերադառնալ «Բարսա»։ Ես չգիտեմ ակումբի բոլոր թվերը, բայց դատելով մամուլում ասվածից, դա բարդ տրանսֆեր էր, և այն չկայացավ։ Տեղեկություն չունեմ, թե արդյոք դա իրագործելի էր, թե ոչ»,-«Բարսելոնայի» նախկին պաշտպանի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































