Արդա Գյուլերը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
Մադրիդյան ակումբը հայտարարել է 18-ամյա կիսապաշտպանի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 6 տարով՝ մինչև 2029 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ֆուտբոլիստի համար «Ֆեներբահչեին» կվճարի 20 միլիոն եվրո, ևս 10 միլիոնը նախատեսված է որպես բոնուսներ։
Թուրքական ակումբը կստանա կիսապաշտպանի հաջորդ տրանսֆերից բաժին՝ արժեքի 20%-ը:
























































