«Ֆեներբահչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Կողմերը պայմանավորվել են 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդի «Ռեալը» Գյուլերի համար կվճարի 20 միլիոն եվրո, իսկ թուրքական ակումբը կստանա ևս 20 տոկոս՝ Գյուլերին այլ ակումբին վերավաճառելու համար։ Բացի այդ, գործարքի մեջ կներառվեն այլ բոնուսներ:
Արդա Գյուլերը «Ֆեներբահչեի» հիմնական թիմի կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև չորս խաղի է մասնակցել Թուրքիայի հավաքականի կազմում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Ֆեներբահչեի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։
























































