«Ֆեներբահչեի» նախագահ Ալի Կոչը հայտնել է, որ կիսապաշտպան Արդա Գյուլերն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի թիմը։
«Այն բանից հետո, երբ պարզ դառնա, թե ինչ պայմաններով է նա հեռանալու, ես կտամ անհրաժեշտ պարզաբանումները։ Հաջորդ մրցաշրջանում Արդան չի լինի «Ֆեներբախչեի» կազմում»,- Կոչի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» շուտով կավարտի Գյուլերի տրանսֆերի գործարքը։ Մադրիդցիները 18-ամյա թուրք ֆուտբոլիստի համար կվճարեն 20 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 15 միլիոն եվրո:
























































