ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ իսպանացի Լուիս Էնրիկեն պատասխանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ հարցին։
«Երբ ես համաձայնեցի ստորագրել պայմանագիրը, մենք քննարկեցինք թիմի ձևավորման հարցը և դա արեցինք բաց: Շատ բան կարող է պատահել, բայց այս թեման գաղտնի կպահեմ։ Մենք կփորձենք համախմբել լավագույն թիմին։ Թիմի հարձակողական ոճն անփոփոխ է։ Սա իմ փիլիսոփայությունն է։ Ես կհարմարվեմ խաղացողներին, իմ գործը յուրաքանչյուր անհատից և թիմից առավելագույնը ստանալն է։
Ես հույս ունեմ բոլոր այն խաղացողների վրա, ովքեր պայմանագիր ունեն, և այն խաղացողների վրա, որոնց մենք փորձում ենք ձեռք բերել այս պահին: Տրանսֆերային շրջանում ամեն ինչ անընդհատ փոխվում է։ Կարծում եմ՝ մենք հիանալի կազմ կունենանք»,- մասնագետի խոսքերը մեջբերում է RMC-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 5-ին, տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՊՍԺ-ի նախագահը հայտարարել է Քրիստոֆ Գալտիեի հրաժարականի մասին և ներկայացրել նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։
























































