Իսպանիայի հավաքականի պաշտպան Ինյիգո Մարտինեսը, որն ազատ խաղացողի կարգավիճակում դարձել է «Բարսելոնայի» խաղացող, մեկնաբանել է կատալոնական ակումբ տեղափոխությունը։
«Այսպիսի հրաշալի ակումբ տեղափոխվելն ինձ համար շատ բան է նշանակում, ես այստեղ եմ տեղափոխվում մեծ ոգևորությամբ և ուրախությամբ։ Ես ցանկանում եմ այս ակումբին տալ ամեն ինչ։ Ես շատ ուրախ եմ «Բարսելոնա» տեղափոխվելու համար, վերջապես կատարեցի այն թռիչքը, որը կցանկանար ցանկացած խաղացող։
Ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները, բայց մենք գիտենք, որ դժվար է լինելու, լրացուցիչ ջանքեր կպահանջվեն։ Եթե մենք լավ տեսք ունենանք, և թիմը լավ աշխատի, ինչպես արեցինք նախորդ մրցաշրջանում, արդյունքը կլինի»,- ասել է Մարտինեսը «Բարսելոնայի» պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութում:
32-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Բիլբաոյի «Ատլետիկում»:
























































